Հայաստանյան որոշ մասնավոր և պետական բուհերի վարձավճարները թանկացել են .«Իրավունք»
ՄՇԱԿՈՒՅԹ«Սեպտեմբերի 1-ին ընդառաջ հայաստանյան որոշ մասնավոր և պետական բուհերի մի շարք ֆակուլտետների վարձավճարներ թանկացել են։ Մասնավորապես, եթե նախորդ տարի ԵՊՀ-ի «Մաթեմատիկա» և «Մեխանիկա» բաժիններում վարձավճարը 400 հազար Էր, ապա այս տարվանից դարձել Է 430 հազար դրամ, «Քաղաքագիտություն» առարկան՝ 550 հազարից 600 հազար դրամ։ «Իրավագիտություն» բաժնի վարձավճարը միանգամից բարձրացել Է 70 հազար դրամով՝ դառնալով 870 հազար։ Վարձավճարների թանկացումից հետ չեն մնացել նաև Ագրարային համալսարանը և Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը։ Մասնավորապես, եթե «Բուժական գործ» բաժնում սովորելու համար նախորդ տարի ուսանողները վճարում Էին 800 հազար, ապա այս տարի ընդունվողների վարձավճարը կկազմի 1 մլն. դրամ»,–գրում է թերթը։
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



