Բակո Սահակյանը մասնակցել է Գիշիում և Ճարտարում Մոնթե Մելքոնյանի անվան նոր մարզական համալիրների բացմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին այցելել է Մարտունու շրջանի Գիշի գյուղ ու Ճարտար քաղաք եւ մասնակցել այդ բնակավայրերում Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի անվան նոր մարզական համալիրների բացման հանդիսավոր արարողություններին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերար Վլադիմիր Ավագյանին այս կարեւոր ծրագրերն իրականացնելու համար՝ նշելով, որ մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակությունն այսուհետ էլ լինելու է մեր պետության հատուկ ուշադրության կենտրոնում:
Միջոցառումերին ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



