Իմունիտետի 5 թշնամիները
ԼԱՅՖՇաքար- Օրգանիզմի համար առաջին թշնամին շաքարն է: Բրիտանացի գիտնականների պնդմամաբ անգամ քիչ քանակությամբ շաքարը 5-ից 6 անգամ իջեցնում է իմունիտետը: Շաքարը մարդկանց մոտ դիաբետ է առաջացնում,մարդկանց ճարպակալման պատճառ դառնում:
Ջրի պակասություն- Սա համար մեկ թշնամին է ոչ միայն իմունային համակարգի, այլև ամբողջ օրգանիզմի համար: Ջուրը կարգավորում է ամբողջ օրգանիզմի աշխատանքը: Նպաստում է նիհարելուն: Այնպես որ շատ ջուր խմեք :)
Չոր քիթը- Բրիտանացիները կարծում են, որ միշտ քիթը չոր պահելը նպաստում է իմունային համակարգի նվազմանը: Քթի չափազանց չոր վիճակն ավելի վտանգավոր է, քան հարբուխայինը:
Սթրեսս- Օրգանիզմն ամենաշատը տուժում է սթրեսսային իրավիճակներում: Գիտնականները ապացուցել են, որ սթրեսսը նվազեցնում է օրգանիզմում առկա T վիտամինը, որը պայքարում է բազմաթիվ հիվանդությունների դեմ:
Անքնություն, քրոնիկ քնի պակասություն- Այսօր անքնությունն ու քրոնիկ քնի պակասը համար մեկ թշնամին է օրգանիզմի համար: Գիտնականները պնդում են, որ գիշերվա քունը ամենաօգտակարն է օրգանիզմի համար, քանի որ գիշերվա ընթացքում վերականգնվում են բոլոր օգտակար ֆունկցիաները:



