Լife.panorama.am-ը գրում է.
Մազահեռացումը կանանց համար իսկական խնդիր է։ Միջոցներ շատ կան, բայց դրանք կամ արդյունավետ չեն, կամ ցավոտ են ու երկար և ձանձրալի։ Առաջարկում ենք անցանկալի մազերից ազատվելու բնական միջոց.
Ձեզ անհրաժեշտ է՝
2 թեյի գդալ շաքարավազ,
10 թեյի գդալ ջուր,
2 թեյի գդալ կիտրոնի հյութ:
Միախառնեք բոլոր բաղադրիչները։ Քսեք ստացվածը մազերի աճի ուղղությամբ, թողեք 15-20 րոպե, լվացեք ջրով, պարբերաբար պրոցեդուրան կրկնելուց հետո արդյունքները կգոհացնեն։



