Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամեն առաջարկ չեմ ընդունում. Սոնա Շահգելդյանը անձնական բիզնեսի և նոր ֆիլմում նկարահանվելու մասին

ԼԱՅՖ

Life.tert.am-ը գրում է.

Tert.am Life-ի ունեցած հավաստի տեղեկություններով երգչուհի Սոնա Շահգելդյանը նկարահանվել է նոր գեղարվեստական ֆիլմում: Տեղեկությունը հաստատելու համար զրուցեցինք երգչուհու հետ: Մանրամասները՝ զրույցում: 

-Պարզվում  է, որ գեղարվեստական ֆիլմում  նկարահանվելու երրորդ փորձն եք արել: Ի՞նչ ֆիլմի մասին է խոսքը:

- Առաջին անգամ Հանրային հեռուստաընկերության նկարահանած «Մոխրոտիկ» գեղարվեստական ֆիլմն էր, որը շատ էի սիրել: Հետո հաջորդեց «Հյուսիս-Հարավ»-ը, իսկ հիմա էլ այս նոր առաջարկը: Նկարահանվել եմ Մկրտիչ Արզումանյանի նոր ֆիլմում: Շատ մեծ սիրով եմ առաջարկն ընդունել և կերպարը հասկանալուց հետո համաձայնել եմ:

-Ինչպիսի՞  կերպար եք մարմնավորել:

-Էպիզոդիկ կերպար եմ մարմնավորել: Գլխավոր հերոսը Մկոն է: Շատ տեղեկություն ֆիլմի մասին ասել  չեմ կարող, քանի որ դեռ կազմակերպիչները տեղեություն չեն տարածում:

-Ի՞նչ ժանրի է լինելու ֆիլմը:

-Կոմեդիա է: Պետք է ասեմ, որ մարդկանց ծիծաղեցնելը դա շատ դժվար գործ է ու շատ աշխատանք ու պրոֆեսիոնալիզմ է պահանջում:

-Ովքե՞ր են այս ֆիլմի Ձեր խաղընկերները:

-Լուիզայի Ներսիսյան ու Մկոն: Շատ հայտնի դեմքեր էլ են լինելու, բայց էլի փակագծերը բացել չեմ կարող:

-Ներկայանում եք նաև «Դոմինո»  սիթքոմում: Նոր եթերաշրջանի սպասի՞ հեռոուստադիտողը:

-Միանշանակ թող սպասի, քանի որ նոր եթերաշրջան լինելու է: Սցենարական զարգացումների մասին դեռ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ ես ինքս դեռ սցենարին ծանոթ չեմ:

-Նկարահնվել եք գեղարվեստական ֆիլմում, սիթքոմում, տեսահոլովակներով ու համերգներով եք պարբերաբար էկրանին երևում: Ճիշտ եք համարում, որ երգչուհին էկրանին շատ է հայտնվում:

-Ես երգչուհու, այն կերպարը չեմ, որ ամեն պատահած առաջարկ ընդունում է ու անտեղի հայտնվում էկրանին: Մինչև առաջարկը չեմ քննարկում ու հասկանում որքանով կարող եմ իրականացնել, չեմ համաձայնում: Ֆիլմերի առաջարկներ շատ հաճախ եմ ստանում, բայց հենց չձանձրացնելու փաստը հաշվի առնելով ամեն տեղ չեմ համաձայնում: Պետք է կարողանալ հետաքրքիր լինել:

-Իսկ հնարավո՞ր է, որ շուտով հեռուստադիտողը Ձեզ սկսի ընկալել որպես դերասանի, այլ ոչ երգչուհու:

-Ոչ մի դեպքում, քանի որ ես չեմ պատրաստվում թողնել երգարվեստը: Շատ սիրել եմ դերասանի աշխատանքը, սակայն դա միշտ կմնա զուգահեռ մի բան, բայց երգը միշտ կլինի առաջին հորիզոնականում:

-Իսկ ի՞նչ նորություններ սպասել երգչուհի Սոնա Շահգելդյանից:

-Բալիկիս հետ գեղեցիկ ֆոտոշարք ունեմ, որը շուտով կտեսնեն մարդիկ: Տարբեր ոճերի նոր երգեր եմ պատրաստել, որը շուտով կլսեն: Աշնանը կլինի նոր տեսահոլովակ: Համերգային շրջագայություն ունեմ Բրյուսելում և Մոսկվայում:

-Ասում են, որ նոր բիզնես եք սկսում: Ինչի՞ մասին է խոսքը:

-Այո, կա նման բան: Ներկայացնելու եմ սեփական բրենդ: Բրենդը կկրի հենց իմ անունն ու ազգանունը: Դա մի յուրօրինակ իր է լինելու, որը Հայաստանում դեռ չկա, բայց արտերկրից գողացված գաղափար էլ չի: Սրա փակագծերը ևս չեմ բացելու, սակայն կասեմ, որ շատ տարբերվող բրենդ է լինելու ու հաստատ շատերի կողմից հավանության է առժանանալու:

-Շահութաբեր կլինի բիզնեսը, ի՞նչ եք կարծում:

-Բիզնեսս  բավականին փոքր է լինելու ու շահույթի մասին առանձնապես մեծ ակնկալիքներ չունեմ: Հայաստանում նմանատիպ բիզնեսից մեծ գումարներ չի լինի: Այլ հարց, եթե խոսեինք արտասահամանի մասին:

 

-Հնարավո՞ր է, որ այլ երկիր տեղափոխվելու ցանկություն ունենաք:

-Չնայած այն փաստին, որ ընդունում եմ, որ Հայաստանում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, բայց մեկնել հայրենիքից  չեմ պատրաստվում, սակայն մեկնողներին էլ չեմ մեղադրում: Ամեն մարդ ինքն է որոշում իր անելիքը: Կարողանում եմ իմ քրտինքով ապրել ու շատ բան հասցնել ու բողոքներ չունեմ:

-Ինչպես հասկացանք բազմազբաղ եք: Ինչպե՞ս եք կարողանում համատեղել և ժամանակ գտնել որդու համար:

-Ամուսինս աշխատում է պետական համակարգում և ինքն էլ չի կարող օգնել ինձ տանը: Ինձ մայրս է շատ օգնում և առանց նրա հաստատ չէի հասցնի: Բալիսկիս կարողանում եմ խնամել ու տնային գործերից հասկանում եմ:

 

 

 Հարցազրույցը՝ Անահիտ Կասամանյանի

Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ե՞րբ և ինչպե՞ս որոշվեց ինքնաթիռներում սնունդ տալ ուղևորներին. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հուլիսի). Ասիական ֆինանսական ճգնաժամը, օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրան40-ամյա կինը շիշը ջարդել է շտապօգնության բուժաշխատողի գլխինԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը Նոր զարգացում․ ԿԿՀ-ն որոշում կայացրեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ դիմումի հարցովԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Մինչ խոսվում է վիզաների ազատականացման մասին, հայաստանցիների համար գնալով ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը. «Փաստ»Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ»Հայաստանի շուրջ նոր օրակարգ․ ինչի է ցանկանում հասնել ԱդրբեջանըԸնտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ «Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանՀայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»Թանկարժեք մետաղների գներն աճել ենՓրկարարները հայտնաբերվել են մոլորված քաղաքացունԴոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ»Ինչպիսին կլինի հուլիսը ՀայաստանումՆոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ»Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու. Sputnik Արմենիա