Էստոնիայի խորհրդարանը չկարողացավ երկրի նախագահ ընտրել առաջին փուլում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷստոնիայի խորհրդարանը չի կարողացել երկրի նոր նախագահ ընտրել ընտրությունների առաջին փուլում: Կայացած արտահերթ նիստում երեք գրանցված թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ պատգամավորների թեկուզեւ երկու երրորդի պաշտպանությունը:
Քվեարկության երկրորդ եւ երրորդ փուլերը տեղի կունենան օգոստոսի 30-ին:
Օգոստոսի 28-ին Էստոնիայի Հանրապետական ընտրական հանձնաժողովը գրանցել Է երեք թեկնածուների: Գրանցված թեկնածուներ են դարձել Կենտրոնամետ կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Մայլիս Ռեպսը, արդարադատության նախկին կանցլեր Ալար Յիքսը եւ խորհրդարանի խոսնակ Էյկի Նեստորը:
Եթե խորհրդարանը չկարողանա երեք փուլերից հետո նախագահ ընտրել, կստեղծվի Քվեատուների կոլեգիա՝ բաղկացած 335 մարդուց, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորներից եւ տեղական ինքնակառավարությունների խորհուրդների ներկայացուցիչներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



