Հարավային Կորեայի զինվորականները բերվել են մարտական բարձր պատրաստության վիճակի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿորեայի Հանրապետության նախագահ Պան Կին Հեն կարգադրել Է երկրի զինված ուժերը բերել մարտական բարձր պատրաստության վիճակի: Այդ մասին նա հայտարարել Է Սեուլում իր խորհրդականների հետ կայացած հանդիպմանը:
«Զինվորականները պետք Է ցանկացած պահի պատրաստ լինեն պատասխան հարված հասցնելու: Մենք պետք Է վստահ լինենք, որ Հյուսիսային Կորեայի կողմից սադրանք կատարելու ցանկացած փորձ կհանգեցնի նրա ռեժիմի ինքնաոչնչացման»,-ընդգծել Է Պան Կին Հեն:
Նա նաեւ հորդորել Է հրամանատարությանը՝ «արդյունավետ միջոցներ նախապատրաստել» ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային ծրագրի նկատմամբ:
Անցած շաբաթ Պան Կին Հեն այցելել Էր ԿԺԴՀ-ի հետ սահմանի շրջանում գտնվող հարավկորեական զորամասերից մեկը: Այնտեղ նա Հյուսիսային Կորեայում որոշումների ընդունման համակարգն անվանել Էր «իռացիոնալ», նրա առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ «անկանխատեսելի»: Այդ կապակցությամբ «Հարավի համար հյուսիսկորեական ռազմական սպառնալիքը ենթադրական չԷ», նշել Է Պան Կին Հեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



