Գերմանիայում տարեսկզբից շուրջ 9 հազար անչափահաս փախստականներ են կորել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2016 թվականի սկզբից ի վեր Գերմանիայում կորած՝ 18-ից ցածր տարիքի միգրանտների թիվն ավելացել Է մեկուկես անգամ եւ հասել 8991-ի: Այդ մասին հայտնել Է BKA ֆեդերալ միգրացիոն ոստիկանությունն ի պատասխան Neue Osnabruecker Zeitung թերթի խմբագրական հարցապնդման:
Ըստ որում ավելի վաղ երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Յոհաննես Դիմրոտը հավաստել Է, որ ամբողջ 2015 թվականին Գերմանիայում կորել Է 5835 անչափահաս միգրանտ:
Ինչպես նշել Է հրատարակությունը, դեպքերի մեծ մասը քրեական հիմք չունի: «Ֆեդերալ քրեական ոստիկանությունը չունի այն բանի կոնկրետ ապացույցներ, որ կորածներից ոմանք հայտնվել են հանցագործների ձեռքում»,- ասել Է BKA-ի ներկայացուցիչը:
«Հաճախ երեխաները հեռանում են ոչ աննպատակ, այլ որպեսզի իրենց ծնողներին, հարազատներին կամ ծանոթներին գտնեն Գերմանիայի այլ քաղաքներում կամ Եվրոպայի այլ երկրներում»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



