Թրամփը Քլինթոնից պահանջել է հրապարակել իր հիվանդության ամբողջական պատմությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն օգոստոսի 28-ին հայտարարել Է, որ պատրաստ Է հրապարակել իր հիվանդության մանրամասն պատմությունը՝ կոչ անելով ճիշտ նույնպես վարվելու դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնին, որին հակառակորդները բազմիցս մեղադրել են իր առողջական վիճակի մասին տեղեկատվությունը հասարակայնությունից թաքցնելու մեջ:
«Ես կարծում եմ, որ երկու թեկնածուներն Էլ՝ կեղծավոր Հիլարին եւ ես, պետք Է հրապարակենք (առողջական վճակի մասին) մանրամասն բժշկական գրառումները»,- գրել Է Թրամփը Twitter-ի՝ իր միկրոբլոգում: «Ես դա կանեի առանց դժվարության»,- հավելել Է միլիարդատերը:
Ավելի վաղ հանրապետական թեկնածուի մամուլի քարտուղար Քեթրին Փիրսոնը ենթադրել Է, որ Քլինթոնը տառապում Է դիսֆազիայով (խոսքի խանգարմամբ): Փիրսոնն իր եզրակացությունը հիմնավորել Է այն բանով, որ դեմոկրատ թեկնածուն կասկածելիորեն հաճախակի Է «անհետանում հերթական ելույթից հետո», քանի որ իբր հարկադրված Է «գնալ տուն եւ պառկել քնելու»: Քլինթոնի շտաբում այդ պնդումներն ամբողջությամբ հերքել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



