Չեխիան հրաժարվել է մինչեւ տարեվերջ միգրանտների ընդունել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեխիան մինչեւ 2016 թվականի ավարտը միգրանտների չի ընդունի: Ըստ RNS-ի՝ այս մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Միլան Հովանեցը:
Gazeta-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ կնքված համաձայնության շրջանակում Չեխիան պետք է 80 փախստականի ընդուններ:
«Մենք մանրակրկիտ ստուգում ենք փախստականների անվտանգությունը, եւ հազիվ թե մինչեւ տարեվերջ ավարտին հասցնենք այդ գործը»,- ասել է նախարարը: Նա հավելել է, որ երկիրը մտադիր չէ անվերահսկելի թվով միգրանտների ընդունել, ինչպես դա արեց Գերմանիան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիան ծրագրում է 2016 թվականին մինչեւ 300 հազար փախստականի ընդունել:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



