Ուրախ եմ, որ Մխիթարյանին դաշտ դուրս բերեցի. Տուխել
ՍՊՈՐՏԵվրոպայի լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի պատասխան խաղի շրջանակներում Նորվեգիայի «Օդդի» նկատմամբ հաղթանակից հետո Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը անդրդարձել է նաև հանդիպման լավագույն խաղացողներից մեկին` Հենրիխ Մխիթարյանին:
«Ուրախ եմ, որ նրան դաշտ դուրս բերեցի, մտածում էինք նրան թողնել պահեստայիններին, սակայն առավոտյան մարզմանը նա շատ լավ էր գործում: Նա շատ ստեղծագործ ֆուտբոլիստ է: Ես և Միկին հասկանում ենք միմյանց: Մխիթարյանը բացառիկ անձնավորություն է»,- Տուխելի խոսքը մեջբերում է sport1.de-ն:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



