Իտալիայում կստուգեն երկրաշարժից ավերված տների շինարարության որակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻտալիայում հզոր երկրաշարժից հետո, որի հետևանքով զոհվել է 290 մարդ, երկրում հետաքննություն է սկսվել շինարարական նորմերի հնարավոր խախտման փաստի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Ռիետի իտալական շրջանի դատախազ Ջուզեպպե Սաևան. գրում է La Repubblica թերթը:
Սաևայի խոսքով՝ ավերված շինություններից մի քանիսի կառուցման ժամանակ օգտագործվել է «ավելի շատ ավազ, քան ցեմենտ»:
Դատախազը նաև հայտնել է, որ շենքերն այդքան չէին տուժի, եթե կառուցվեին այնպես, ինչպես կառուցվում են Ճապոնիայում:
Շրջանի դատախազը խոստացել է գտնել և պատժել բոլոր մեղավորներին: Նա նաև առաջնահերթ է համարել յուրաքանչյուր զոհի մահվան հանգամանքները պարզելը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նախորդ շաբաթ կենտրոնական Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի: Նման տվյալներ է հրապարակել Քաղաքացիական պաշտպանության վարչությունը: Մահացածների մեծ մասը Ամատրիչե քաղաքից են:
Հիշեցնենք, որ 6.0 մագնիտուդով ցնցումը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, այնուհետև հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ:



