Երևանի Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 27-ին, ժամը 19.11-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բաբաջանյան փողոցում տեղի ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մարշալ Բաբաջանայան փողոցում՝ «Ռոսգազպլյուս» գազալցակայանի մոտակայքում, բախվել են «Volkswagen Golf 3» մակնիշի 15 oo 487 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Հ. Ն.) և «Honda» մակնիշի մոտոցիկլետը (պ/հ չի հաջողվել պարզել, վարորդ՝ 1994 թ. Դ. Ա.):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Դ. Ա.-ն հոսպիտալացվել է Սբ Գր. Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



