Հնդկաստանի եւ Պակիստանի ԶՈւ միջեւ հրաձգությունից խաղաղ բնակիչներ են զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի եւ Պակիստանի միջեւ վերահսկողության գծում փոխհրաձգության պատճառով Պակիստանի Սիալքոթ շրջանում խաղաղ բնակիչներ են մահացել։ Ինչպես փոխանցում է պակիստանական DAWN թերթը, զոհվել է առնվազն 7 մարդ։ Չինական «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով Պակիստանի անվտանգության ուժերի ներկայացուցչին, հայտնում է 9 զոհի եւ 50 վիրավորի մասին։
Հնդկական IANS, գործակալության տվյալներով՝ հնդկական կողմն ունի 3 զոհ եւ 9 վիրավոր։
Հրաձգությունը սկսվել էր օգոստոսի 28-ի վաղ առավոտյան։ Հրաձգությունից տուժել են գյուղերի բնակիչների անասունները, ավերվել է մի քանի տուն։
Միջադեպի համար երկու կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



