Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վաճառվում են ՌԴ-ից ներկրված, բայց հայկական ընկերության մակնշմամբ հավկիթներ. «Առավոտ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Պարզվում է՝ թարմ ու որակյալ մթերք սպառելու ձգտում ունեցող հայաստանցիները ողջ օգոստոս ամսվա ընթացքում ստիպված են եղել օգտագործել ՌԴ-ից ներկրված հավկիթներ։ Ըստ որում՝ ճարպիկ հայ գործարարներից մեկն ինչ-ինչ նպատակներից ելնելով ռուսական հավկիթներն իրացրել է հայկականի անվան տակ։ Մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներ և խանութներ մեր շրջայցը ցույց տվեց, որ ռուսական հավկիթները որոշ դեպքերում իրացվում են «Հավիցա» (Բաղրամյանի թռչնաֆաբրիկա) և ԳԹՖ (Գնդեվազի թռչնաֆաբրիկա) ապրանքանիշների դրոշմակնիքներով։ Հնարամիտ ներկրողը, սակայն, ապրանքը խանութներ մատակարարել է արկղերով, որոնց վրա արդեն իրական արտադրողի՝ ռուսաստանյան «Նովոռոսիյսկ» թռչնաֆաբրիկայի մակնշումն է։ Հետաքրքիր է, որ մի շարք խանութներում աշխատակիցները բարեխղճորեն տեղեկացնում էին, որ չնայած մակնշմանը՝ հավկիթները ռուսական ծագում ունեն։ Ըստ որում՝ ինչպես երևում է արտադրողի մակնշումից, արտադրանքը թողարկվել է օգոստոսի 12– ին, իսկ Երևանի խանութներում այն իրացվում է տարբեր արտադրման օրերով՝ օգոստոսի  18-26-ը։

Փաստի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով «Առավոտը» փորձեց կապ հաստատել հայկական երկու ընկերությունների ներկայացուցիչների հետ, սակայն պաշտոնապես գրանցված համարներին մեր զանգերն անպատասխան մնացին։ Մինչդեռ Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն անակնկալի չեկավ՝ նշելով, որ այս օրերին նույն թեմայի վերաբերյալ արդեն ութերորդ ահազանգն է ստանում՝ տարբեր լրատվամիջոցներից ու քաղաքացիներից։ «Մենք այս պահին ունենք Հայաստանում գործող յոթ թռչնաֆաբրիկա, որոնք կարող էին ապահովել սպառողական շուկայում այդ բացը։ Եվ միությանը, և արտադրողները դեմ են ներկրելուն, առավել ևս՝ ամառվա այս ծանր շրջանում։ Ներկրոմը միայն մեկ դեպքում՝ կարող Է արդարացված լինել ՝ արտադրական-տեխնոլոզիական նրբություններից ելնելով՝ տարին երկու անգամ խզվածք Է առաջանում շուկայում, մինչև որ նոր ներկրված վառեկները դառնում են ածող հավեր։ Որոշակի ժամանակահատվածում սպառողական շուկայում դեֆիցիտ Է առաջանում։ Այդ շրջանը համընկնում Է հենց օգոստոս ամսվա հետ։ Եվ այդ շրջանում է, որ ի հայտ են գալիս «ճկուն» կամ «հնարամիտ» բիզնեսմեններ, որոնք ներկրածը հրամցնում են որպես տեղական արտադրանք»,– ասաց  մեր  զրուցակիցը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութ