Գերչակի յուղը՝ որպես տնային բույսերը խնամելու հրաշք միջոց
ԼԱՅՖBarometer.am-ը գրում է.
Եթե ցանկանում եք, որ Ձեր տնային բույսերը ծաղկեն ավելի երկարատև և փարթամ, կիրառեք այս հրաշք բաղադրատոմսը.
Հարկավոր է.
- 1 պլաստիկե շիշ
- 1լ. ջուր
- 1 թ.գ. գերչակի յուղ
Սենյակային ջերմաստիճանի 1 լիտր ջրի մեջ 1 թ.գ. գերչակի յուղ լցրեք և շիշը լավ թափահարեք:
Ուշադրություն. բույսերը ջրել անմիջապես շիշը թափահարելուց հետո, հակառակ դեպքում գերչակի յուղը կարող է այրել բույսի արմատները:
Այն բույսերի համար, որոնք ծաղկում են տարեկան մեկ անգամ, բավական է այս միջոցի մեկանգամյա կիրառումը:
Իսկ ամբողջ տարին ծաղկող բույսերը կարելի է ջրել այսպիսի ջրով ամսական մեկ անգամ:
Արդեն առաջին անգամ կիրառելուց որոշ ժամանակ անց հիանալի արդյունքի ականատես կլինեք:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



