Սաակաշվիլին հրաժարվել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիխեիլ Սաակաշվիլին, ով զբաղեցնում է Օդեսայի շրջանի մարզպետի պաշտոնը, հրաժարվել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնից: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է «112-Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:
Սաակաշվիլին ընդգծել է, որ այն դեպքում, եթե նրան առաջարկվի այդ պաշտոնը, նա չի համաձայնվի զբաղեցնել այն, քանի որ «Ուկրաինան ունի շատ դրական և լավ կադրեր»: Միևնույն ժամանակ, Օդեսայի շրջանի մարզպետը կոչ է արել փոխել երկրի ամբողջ քաղաքական համակարգը:
Ավելի վաղ, Ուկրաինայի գործող վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ նախարարների կաբինետում լուրջ փոփոխություններ կլինեն, սակայն կառավարության ղեկավարը կպահպանի իր պաշտոնը մինչև տարեվերջ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



