Պատվավոր Քահանայապետ Բենեդիկտոս XVI-ն առաջին անգամ խոսել է հրաժարականի պատճառների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊատվավոր Քահանայապետ Բենեդիկտոս XVI-ն առաջին անգամ խոսել է հրաժարականի պատճառների մասին:
«L’Osservatore Romano» պարբերականին տված հարցազրույցում 89-ամյա Յոզեֆ Ռատցինգերը նշել է, որ «ամբողջությամբ զգում էր իր ֆիզիկական դիմացկունության սահմանները, մասնավորապես, ապագայում միջմայրցամաքային չվերթներ իրականացնելու անընդունակությունը»:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ նա նշել է, որ դա տեղի է ունեցել 2012 թվականին Մեքսիկա եւ Կուբա ուղեւորություններից հետո:
Մոտենում էր Երիտասարդության միջազգային օրը, որն անցկացվելու է Ռիո դե Ժանեյրոյում, եւ Բենեդիկտոս XVI-ը չէր կարող լինել այնտեղ, որտեղ Հովվապետի ներկայությունն անփոխարինելի է: Այդ ժամանակ էլ, ըստ Ռատցինգերի, ինքն աղոթել է եւ խաղաղություն գտել հանգստի գնալու որոշման մեջ:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի



