Տեղի կունենա Սերգեյ Կյուրեղյանի կալանավորման դեմ բողոքի քննություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր` ժամը 13:30-ին, Վերաքննիչ քրեական դատարանը կքննի Սերգեյ Կյուրեղյանի կալանավորման դեմ բողոքը։
«Հիմնադիր խորհրդարանից» հայտնում են, որ դատավորի որոշմամբ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սերգեյ Կյուրեղյանը ներկա կլինի նիստին։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանին դեռեւս օգոստոսի 2-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Նա մեղադրվում է «կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելում կրելու, պատանդ վերցնելու եւ պահելու» մեջ:
Սրանցից առաջինը պատժվում է ութից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ երկրորդը՝ երեքից ութ տարի ժամկետով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
4
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



