Շիրակի և Կոտայքի մարզերում ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր ամպեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 4 կայանքներից օգոստոսի 26-ին, Ժամը 19.15-ից մինչև 19.42-ը Կոտայքի մարզի Նոր Գեղի, Արգել և Նուռնուս համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր երկրորդ կարգի 1 ամպ,կատարվել է 719 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ժամը 17.26-ից մինչև 19.42-ը ընդամենը 16 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր երկրորդ կարգի 3 ամպ և երրորդ կարգի 1 ամպ, կատարվել է 2075 կրակոց:
Ժամը 17.26-ից մինչև 18.19-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 12 կայանքներից Շիրակի մարզի Ազատան,Ախուրյան, Ախուրյան տրիո, Բասեն, Կամո, Ղարիբջանյան, Մանթաշ և Փանիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվելկարկտավտանգավոր երկրորդ կարգի 2 և երրորդ կարգի 1 ամպ, կատարվել է 1356 կրակոց:
Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարման դեպքեր չեն գրանցվել:



