«Ժամանակ». «Ժառանգության» վարչության նիստն՝ առանց կուսակցության ղեկավարի
ՔԱՂԱՔԱԿԱՆ««Ժառանգությունը» երեկ կուսակցության վարչության նիստում որոշեց մերժել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը և չգնալ Բաղրամյան 26՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ
խորհրդակցության։ Մեր տեղեկություններով՝ նիստը տեղի է ունեցել առանց կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայության։
«Ժառանգության» վարչության անդամները հավաքվել են, միացրել են Skype–ը, որի միջոցով էլ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է իր տեսակետը։ Նշենք, սակայն, որ կուսակցության անդամների մեծ մասը այդպես էլ չի հասկացել, թե ինչ է ուզում ասել Րաֆֆի Հովհաննիսյանը, ի վերջո՝ նա կո՞ղմ է սահմանադրական փոփոխություններին, թե՞ ոչ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



