Մաղադանոսով այս դիմակը կվերափոխի մաշկը
ԼԱՅՖԵղանակային պայմանները կտրուկ ազդեցություն են ունենում մաշկի վրա։ Եթե ձմռանը մաշկը վնասում է ցուրտն ու քամին, ապա ամռանը մաշկի վրա բացասական ազդեցություն ունեն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները։
Մաղադանոսով այս դիմակը պաշտպանում է մաշկն ու հավասարակշռում մաշկի յուղայնությունը։
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը մաղադանոս, քացախ և մածուն, որոնց համադրությունը կարող է լինել հիասքանչ հակաբորբոքային և մաշկը վիտամիններով ու հանքային նյութերով սնուցելու միջոց։
Պատրաստման եղանակը
1 բուռ կտրատած մաղադանոսի վրա ավելացնել 2 թեյի գդալ քացախ և 3 ճաշի գդալ մածուն։ Խառնել բաղադրիչները և քսել մաշկին։ Պահել 20 րոպե, ապա լվացվել տաք ջրով։
Այս դիմակը մաշկին հաղորդում է առողջ ու պայծառ տեսք։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



