Կիեւի մոտ շրջանային վարչակազմի շենքում հզոր պայթյուն է որոտացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիեւի մոտ Բելոցերկովի շրջանի վարչակազմի շենքում պայթյուն է որոտացել, հաղորդում է «112 Ուկրաինան»՝ վկայակոչելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Կիեւի մարզային վարչության մամուլի ծառայությունը:
«Օգոստոսի 25-ին ժամը 04.05-ին Բելոցերկովի շրջանի օպերատիվ-դիսպետչերական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Յարոսլավ Իմաստունի փողոցում շրջանային վարչակազմի շենքի առաջին հարկում անհայտ պայթուցիկ սարք է պայթել»,-ասված է հաղորդագրությունում:
Փրկարարները պարզել են, որ պայթյունից հետո հրդեհ չի առաջացել, սակայն վնասվել են շինության դռներն ու պատուհանները: Նշվում է, որ պայթյունի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



