Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եւս մեկ թուրք զինվորական է փախել Հունաստան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օգոստոսի 24-ին եւս մեկ թուրք բարձրաստիճան զինվորական է փախել Հունաստան, որտեղ քաղաքական ապաստան է խնդրել:

Այս մասին  հայտնում է հունական Antenna հեռուստաալիքը` նշելով, որ հնարավոր է` թուրք զինվորականը կասկածվում է հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ:

Նշվում է, որ Թուրքիայի քաղաքացի զինվորականը փոքրիկ նավակով հայտնվել է Սամոսա կղզու լողափերից մեկում, որտեղ նա հանձնվել է ոստիկանությանը եւ անմիջապես քաղաքական ապաստան խնդրել:

Թուրք զինվորականը կտրականապես ժխտում է, որ հուլիսի 15-ին մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տապալելու փորձին: Սակայն, չհաստատված տեղեկատվության համաձայն, նա կարող է լինել հեղաշրջման ակտիվ մասնակիցներից մեկը եւ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ թաքնվել է թուրքական իշխանություններից, հայտնել է հունական հեռուստաալիքը:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ տասնյակի հասնող թուրք բարձրաստիճան զինվորականներ ապաստան են խնդրել Հունաստանում եւ ԱՄՆ-ում, եւ հեղաշրջմանը մասնակից  Թուրքիայի զինված ուժերի հարյուրավոր զինծառայողներ փախել են Իրաք, որոնց մի մասը միացել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին:

«Թուրքիե գազեթեսի» թերթի փոխանցմամբ`  Թուրքիայի պաշտպանության նախարարության կայքը հայտնել է, որ պետական հեղաշրջման փորձից հետո որոշում է ընդունվել երկրի ԶՈւ կազմից պահուստ ուղարկել 586 գնդապետների:

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըքը «Անատոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում էլ հայտնել է, որ երկրի ԶՈւ-ն մաքրվել է դավաճանների մեծ մասից, որոնք մասնակից են ռազմական հեղաշրջման փորձին: Նրա խոսքով` Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է 165 գեներալ, 6746 այլ բարձրաստիճան զինվորական, 4288 ոստիկանության աշխատակից, 19 նահանգապետ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նա հավելել է, որ ներկա դրությամբ Թուրքիայի ԶՈւ շարքերից ազատված զինվորականների թիվը հասել է 3725 մարդու:

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված Թուրքիայի զինված ուժերից ներկա դրությամբ հեռացվել է անձնակազմի մոտ 1,5 տոկոսը:

Պաշտոնական տվյալներով` հուլիսի 28-ի դրությամբ Թուրքիայի ԶՈւ շարքերից հեռացվել է 149 գեներալ եւ ծովակալ: Բացի այդ, ձերբակալվել են նահանգապետի 63 օգնական, տեղական ինքնակառավարման մարմինների 46 ղեկավար, 7912 այլ պետական պաշտոնյաներ, տարբեր կառույցների քաղաքացիական աշխատողներ:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու կամ աջակցելու մասով բացված քրեական գործով անցնում են 2245 զինվորական դատավոր եւ դատախազ, վճռաբեկ դատարանի 108 դատավոր, պետական խորհրդի (բարձրագույն վարչական դատական մարմին) 41 անդամ, սահմանադրական դատարանի, դատավորների եւ փաստաբանների բարձրագույն խորհրդի 7 անդամներ:

 

ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան