Հայտնաբերվել է տղամարդկանց գրավչության գաղտնիքը․ այն ոչ մկաններն են, ոչ էլ հումորի զգացումը
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է․
Ընդունված տեսակետ է՝ կարծել, որ կանանց տղամարդկանց մեջ գրավում է եթե ոչ տղամարդկային արտաքինը, ապա գոնե հումորի զգացումը։ Սակայն գիտնականները վերջերս պարզել են, որ առաջին հերթին կանանց գրավում է ալտրուիզմը, այսինքն մարդկանց օգնելու, լավ գործ անելու սովորությունը։
Գիտնականներն այս ուղղությամբ կատարել են միանգամից մի քանի հետազոտություններ։ Կանադացի գիտնականները պնդում են, որ տղամարդիկ, ովքեր հակված են ուրիշներին օգնելու, առավել մեծ սեր են վայելում։
Հետազոտության ժամանակ կանանց ցույց են տվել շատ գեղեցիկ և սովորական տղամարդկանց նկարներ, որոնցից պետք է ընտրություն կատարեին երկարաժամկետ ու կարճաժամկետ հարաբերությունների համար։ Նկարներում նաև նշվում էր, թե որ տղամարդիկ են կատարել բարեգործություն։
Երկարաժամկետ հարաբերությունների համար կանայք ընտրում են ոչ թե գեղեցիկ արտաքինով տղամարդկանց, այլ բարեգործներին,սակայն կարճաժամկետ՝ մեկ գիշերվա համար, կանայք ընտրում են եսասեր, գրավիչ տղամարդկանց։
Բարեգործությունը կանայք գնահատում են որպես ցուցիչ, թե արդյոք տղամարդը կլինի լավ հայր, լավ ամուսին, թե ոչ։



