«Ազատություն իմ հերոս պապային». Արայիկ Խանդոյանի անչափահաս երեխաները՝ դատարանի առջև (տեսանյութ)
ՎԻԴԵՈnews.am-ը գրում է.
«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» հարազատներն այսօր՝ օգոստոսի 24-ին, հավաքվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ, որտեղ այս պահին ընթանում է Արայիկ Խանդոյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխարեինելու՝ պաշտպանների բողոքի քննությունը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատարանի մոտ են նաեւ Արայիկ Խանդոյանի անչափահաս երեխաները: Նրանք իրենց հետ են բերել եռագույն դրոշ ու վանկարկում են «Ազատություն պապայիս», «Ազատություն իմ հերոս պապային» այն դահլիճի պատուհանի տակ, որտեղ ենթադրաբար ընթանում է բողոքի քննությունը:
«Երեխեքը ամեն անգամ անհամբեր սպասում են, հպարտանում են: Իրենք գիտեն, որ ամեն ինչ արդար է լինելու, հպարտանում են: Ասում են՝ պապան շուտ պիտի դուրս գա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի կինը՝ Անուշ Հայրապետյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



