Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այդ ֆիլմի համար ես անգամ եղունգներս կարճացրի, սկսեցի գրեթե չշպարվել. Մերի Մակարյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը զրուցել է հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանի հետ:

-Մերի, այժմ տեսնում ենք Ձեզ «Առաջնորդները» հեռուստասերիալում, աշնանային եթերաշրջանի հետ կապված նոր ծրագրեր չկա՞ն:

-Աշնանը, իմ տեղեկություններով, կվերսկսվեն «6-րդ զգայարանի» նկարահանումները, բայց ժամկետներ նշել չեմ կարող: Անկեղծ ասած՝ դեռ «Առաջնորդները» հեռուստասերիալից առաջ 20 մասանոց ֆիլմում եմ նկարահանվել, որի հեռարձակումն անընդհատ հետաձգվում է, գուցե աշնանային եթերաշրջանում թե մենք՝ դերասաններս, թե հեռուստադիտողը տեսնի այդ ֆիլմը, որի ռեժիսորն է տաղանդավոր մարդ Հարութ Շատյանը: Այս ֆիլմում մարմնավորում եմ գլխավոր հերոսուհուն, ով դժվար կյանքով է  ապրում. նա սկզբում սպասուհի է լինում, նրան շատ են ոտնահարում, սակայն հետագայում իր ուժեղ տեսակի շնորհիվ կարողանում է առաջ շարժվել ու բոլորից վրեժ լուծել:

-Մի անգամ նշել էիք, որ խեղճ կնոջ չեք մարմնավորի, ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնվել եք  նման դերով հանդես գալ:

-Գիտեք, իմ հերոսուհին ոչ թե խեղճ աղջիկ է, այլ սովորական մեկն է, ով փող չունի, ով դառնում է մի տղայի խաբեության զոհը, որից հետո նա ստիպված է լինում աշխատել որպես սպասուհի: Բայց հետագայում, նա կարողանում է գնալ երկրից, հարստանալ ու վրեժ լուծել: Ես հենց սկզբից էլ ասել էի, որ ինձ չեմ պատկերացնում խեղճ ու անընդհատ լացող աղջկա դերում: Միշտ էլ դերասանը սկզբում փորձում է ընկալել իր դերն, ապա սիրել այն ու ավելի ճիշտ ներկայացնել: Այստեղ կերպարս մարմնավորելու հետ խնդիրներ չառաջացան, քանի որ լավ թիմի հետ էի աշխատում:

-Ի վերջո՝ ինչո՞ւ Ձեզ Ձեր նշած խեղճ ու լացող կնոջ դերերում չեք պատկերացնում, չէ որ դերասնը պետք է յուրաքանչյուր կերպարով հանդես գա: Վախ չունե՞ք Ձեր կերտած կերպարների հետ նույնացվելու, հատկապես որ «Դժվար ապրուստ» սերիալում ունեցաք նման նախադեպ՝ Ձեզ մարդիկ ընկալում էին որպես բացասական մարդու:

-«Դժվար ապրուստ»-ում եւս ես շատ եմ լաց եղել, այնպես չէ, որ տխուր տեսարաններ չեմ ունեցել: Բայց լացելու համար էլ տարբեր իրավիճակներ կան, շատ կարեւոր է, թե ինչի համար ես լաց լինում ու ինչ է ես ուզում դրանով ասել: Թույլ մարդն իրեն անընդհատ գտնում է արցունքների մեջ, բնությունն է  այդպիսին՝ տղամարդիկ կռիվ են տալիս, հայհոյում են, կանայք՝ լաց լինում:  Բայց ես շատ եմ կարեւորում, թե ինչ իրավիճակում ես դու արտասվում: Իսկ թե ինչո՞ւ եմ նման բան ասել, պետք է նշեմ, որ խնդիրը նրանում է, որ մեր երկրում դերասանն իր միջոցներով է հարդարվում, հագնվում, գնում մատնահարդարի մոտ: Այս պարագայում ես միշտ խնամված տեսք ունեմ, իմ վարսերը միշտ հարդարված են, ես հետեւում եմ, որ իմ եղունգները լինեն միշտ հարդարված, շպարն իր տեղում լինի, այսքանից հետո ես ինչպե՞ս կարող եմ խեղճ աղջկա մարմնավորել, իմ արտաքինը ուղղակի չի համապատասխանի դրան: Իհարկե, լավ առաջարկի դեպքում ես կհամաձայնվեմ ու ամեն ինչ կանեմ, որպեսզի համապատասխանեմ կերպարին, ինչը եղավ վերընշված  ֆիլմի ժամանակ, երբ մարմնավորեցի սպասուհու: Այդ ֆիլմի համար ես անգամ եղունգներս կարճացրի, սկսեցի գրեթե չշպարվել: Բայց այսքանից հետո, միեւնույն է, ինձ խեղճ ու կրակ կերպարում չեմ կարողանում պատկերացնել:

Շարունակությունը՝ այստեղ

Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալԹումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում