Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասավ 38-ի. ANSA
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի կենտրոնական մասում անցած գիշեր տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի: Այդ մասին վկայակոչելով իտալական ANSA գործակալությունը, հայտնել Է երկրի Քաղաքացիական պաշտպանության ազգային նախարարության մամուլի ծառայության ղեկավար Իմակոլատա Պոստիլիոնեն Հռոմում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
Դրանից քիչ առաջ նույն մամուլի ասուլիսում նա հայտնել Էր 37 զոհվածների մասին, բայց այնուհետեւ ճշտել Է այդ թիվը:
Պոստիլիոնեի խոսքով՝ ներկայում մեծ թվով մարդիկ անհայտ կորած են համարվում, եւ տարերային աղետի զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, դեռ կմեծանա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



