Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սա նորին մեծություն պարոն նախագահի ընդդիմությունն է.Լևոն Շիրինյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ընդդիմադիր ուժերը շարունակում են իրար հերթ չտալով այցելել նախագահական նստավայր՝ քննարկելու սահմանադրական փոփոխությունները:

Past.am-ը քաղաքագետ Լևոն Շիրինյանին հարց է ուղղել՝ արդյոք հիասթափեցնո՞ւմ է այդ գործընթացը հասարակությանը:

Քաղաքագետը մասնավորապես նշեց հետևյալը. «Ես ժամանակին ասել եմ, որ սա նորին մեծություն պարոն նախագահի ընդդմությունն է: Կա իշխանական Հանրապետականը և մյուս ուժերը, որոնք Աժ-ում ներկայանում են իբրև ընդդիմություն: Չգիտեմ՝ հիասթափվելու բան կա՞, թե՞ չկա: Հիասթափվում են մի բանից, ինչի հանդեպ հակում կամ հետաքրքրություն են ունենում: Այդ բոլոր քաղաքական ուժերն իրականությունից կտրված են: Ժողովուրդն ունի իր խնդիրները, միջազգային և տարածաշրջանային իրավիճակն էլ անհանգստացնող է դառնում, իսկ մեր իշխանությունն ու իր ընդդիմությունը սահմանադրական փոփոխություններով են զբաղված»:

Նախկին դաշնակացական պարոն Շիրինյանին հարց ուղղեցինք՝ ինչպե՞ս է նա գնահատում Դաշնակցության ներկայիս վարքագիծը:

Մեր զրուցակիցն ասաց, որ Դաշնակցությունը հիմա ցույց է տալիս մեխանիկական վերաբերմունք իրականությանը:

Ըստ նրա՝ երբ իրականությունը փոխվում է, պետք է զուգահեռաբար փոխվեն շատ բաներ: «Խորհրդարանական հանրապետության նախագիծը տեղին էր, երբ Հայաստանում ձևավորվում էր իրական կուսակցական համակարգը՝ ՀՀՇ-ն՝ կառավարող կուսակցություն, Դաշնակցությունը՝ սոցիալիստական ուղղվածություն ունեցող ընդդիմադիր ուժ և ազատամարտի առաջամարտիկ, ԱԺՄ-ն, որը խորհրդարանական կուսակցության իսկական տիպ էր, Հրանտ Խաչատրյանի ժամանակաշրջանի ՍԻՄ-ը և մնացածը: Իսկ հիմա դրանցից փշրանք մնացե՞լ է: Այն ժամանակ էլ այսօրվա ՀՀԿ-ի հիմնական կազմի մեծ մասը ՀՀՇ-ի մեջ էր: Փոխվել է իրականությունը, մեր առջև կան բազմաթիվ մարտահրավերներ: Երկիրը պետք է արդիականացնել, կասեցնել արտագաղթի տեմպերը: Տեսեք՝ ի՞նչ է կատարվում տարածաշրջանում, հատկապես Թուրքիայում և Իրանում: Ի՞նչ Սահմանադրության ժամանակն է: 20 տարի առաջ այլ իրականություն էր: Այն ժամանակ 4 մլն մարդ կար Հայաստանում»,- ասաց Շիրինյանը և հավելեց, որ այս իրավիճակներում քաղաքական գործընթացները ֆարս են դարձել:

«Քաղաքականությունն ավելի շատ նման է թատրոնի, քան շախմատի: Չնայած այսօր ավելի շախմատի են նմանեցնում: Սա թատրոնի բեմականացում է՝ զավեշտախաղ» ,- խոսքը եզրափակեց Լևոն Շիրինյանը:

Լևոն Փանոսյան

Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ