Վաշինգտոնի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել բնական հրդեհների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգի նահանգապետ Ջեյ Ինսլին արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել սաստիկ բնական հրդեհների պատճառով, որոնք մոլեգնում են մի քանի շաբաթ: Այս մասին հայտնել Է The Associated Press գործակալությունը:
Արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել նահանգի 20 օկրուգներում, որոնք ամենից ավելի են վնասվել տարերքից: Հատկապես տուժել Է Սփոքանի օկրուգը, որտեղ կրակն ընդգրկել Է շուրջ 30 քառակուսի կիլոմետր տարածություն: Հարյուրավոր մարդիկ հարկադրված են եղել լքելու իրենց տները:
Իշխանությունները նախազգուշացնում են, որ առաջիկա շաբաթվա ընթացքում իրադրության բարելավում չի ակնկալվում: Օդերեւութաբանները կանխատեսում են շոգ եւ քամոտ եղանակ, որը կնպաստի կրակի տարածմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



