Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ծիծաղը և բնավորությունը

ԼԱՅՖ

Shabat.am- ը  գրում է.

Ծիծաղը թուլացնում է մարդուն, բարենպաստ ներգործություն ունենում նրա հոգեկան աշխարհի վրա: Զուսպ մարդը հազվադեպ է ծիծաղում, սովորաբար սահմանափակվում է մեղմ ժպիտով:Հիվանդ մարդիկ ևս հաճախակի չեն ծիծաղում: Շատ հոգեբանների կարծիքով ոչ մի բան արդարացիորեն չի բնութագրում մարդու բնավորությունն այնպես, ինչպես նրա ծիծաղը: Եվ այսպես.

 1. Մարդը զսպում է ծիծաղը: Այսպիսի մարդուն դժվար է հավասարակշռությունից հանել, իսկ եթե դա հաջողվի, ապա զգուշացեք հետևանքներից: Եթե նա սիրահարվում է, ապա  ուժգին, խենթի պես, տրվելով զգացմունքներին ամբողջությամբ: Այսպիսի մարդը հուսալիության մարմնացում է, բայց իր կողքին ընկերոջ ուսն զգալը նրան էլ է անհրաժեշտ:

2. Մարդը հաճույքով ետ է ընկնում, փակում է աչքերը և ծիծաղում այնպես, որ երևում է քիմքը: Այսպիսի մարդը կարողանում է  վայելել և բավականություն ստանալ կյանքից, բայց սեռական հարաբերություններում շատ զուսպ է: Ընկերը նրան հարկավոր է միայն այն ժամանակ, երբ պետք է որևէ մեկի հետ կիսել հոգսերը: Նրան ամենից շատ հետաքրքրում են ընկերոջ մտավոր ընդունակությունները, սրամտության աստիճանը:Այսպիսի մարդիկ կարող են ծիծաղելի բան գտնել նույնիսկ նրանում, ինչն ուրիշների համար ծիծաղելի չէ:

3. Մարդը ծիծաղում է բաց բերանով, ամբողջ սրտով, մինչև արցունք հոսելը: Այսպիսի մարդը շատ բաց է, կյանքը նրան բավականություն է պատճառում: Սնունդը, խմիչքը, սերը, բոլորը նրա համար քաղցր են: Նրանք իդեալական ուղեկիցներ են հանգստի ժամանակ, բայց ամենօրյա կյանքում այսպիսի մարդկանց հետ բավականին բարդ է շփվել: Նրանք ծնված են զվարճանքների համար: Ցանկացած դժվարություն նրանց հասցնում է դեպրեսիայի: Նրանք դառնում են կոպիտ, ոչ սիրալիր, երբ հանդիպում են կյանքի դժվարություններին: Այսպիսի մարդիկ իրենց հասցեին ուղղված կատակներ չեն ընդունում, քննադատություն չեն հանդուրժում: Նրանց շուրթերին միշտ հերթապահ ժպիտ կա, բայց նրանց ներքին բովանդակությունը դժվար է հասկանալ: Նրանք սարկաստիկ են, սիրում են ծաղրել ուրիշներին, բայց նրանց վրա ծիծաղելը վտանգավոր է: Շատ դյուրագրգիռ են, բռնկվող: Ուրիշների մասին ծիծաղելի պատմությունները նրանց զվարճացնում են և նրանք բաց չեն թողնում իրենց զգացմունքները ցուցադրելու հնարավորությունը:

 4.Մարդը խորհրդավոր ժպտում է:Այսպիսի մարդիկ բավականին տպավորիչ, պատկառազդու տեսք ունեն, բայց ուշադիր եղեք: Այսպիսի մարդու մտքում թաքնված բան կա, և նա ռնգեղջյուրի կաշի ունի:  Եթե ժպտալու ժամանակ նա բարձրացնում է բերանի աջ անկյունը, դա նշանակում է, որ նա խորամանկ է, բախտախնդիր, երբեմն էլ` անուղղելի ստախոս: Նա երբեք չի ծիծաղում պարզ բաների վրա, նրա ծիծաղը խիստ է, երբեք թույլ չի տալիս իր հասցեին կատակներ անել: Այսպիսի մարդը շատ զգացմունքային է, վախենում է ծաղրից և քննադատությունից: Շատ հաշվենկատ է, ծիծաղում է միայն այն ժամանակ, երբ գտնում է, որ դա հարկավոր է: Հրաշալի կերպով հարմարվում է կյանքի տարբեր պայմաններին, կարող է լինել շողոքորթ,  հիշաչար և վրեժխնդիր: Այսպիսի մարդիկ սիրում են ծիծաղել այն մարդկանց վրա, ովքեր իրենց պետքական չեն: Դժվարությամբ են կառուցում իրենց անձնական կյանքը, կոլեկտիվի հետ հարաբերությունները: Նրանք չափի զգացում չունեն. եթե սրամտում են, ապա չեն մտածում այն մասին, թե դրանով կարող են ցավագին վիրավորել ինչ-որ մեկի ինքնասիրությունը: Ընտանիքում նրանք չհարմարվող են, չեն հանդուրժում հակաճառություն ընտանիքի ցակացած անդամի կողմից, ձգտում են ղեկավարել բոլորին: Շատ բռնկուն են, կարող են <<պայթել>> ամեն դատարկ բանից: Այս տիպի մարդկանցից շատերը չեն կարողանում դասավորել իրենց անձնական կյանքը, երկար ժամանակ ընտանիք չեն կազմում: Կյանքի ընկեր ընտրում են մանրազննին, բայց հետագայում հաճախ խնդիրներ են ունենում համատեղելիության հարցում:

 5. Սրտաբաց ժպիտով մարդ: Հաճելիորեն ժպտում է բերանի ձախ անկյունով: Այսպիսի մարդը հարաբերություններում անկեղծ է, բարի, կամեցող, կարեկցող, ազնիվ և կարգապահ: Նա   միշտ պատրաստ է օգնել մերձավորին: Օժտված է հումորի նուրբ զգացումով,  սովորաբար չի վիրավորվում ուրիշների կատակներից, հիշաչար չէ: Այսպիսի մարդիկ կենսասեր են և կարողանում են ուրախացնել նրանց, ովքեր ունեն վատ տրամադրություն:

 6. Մարդ, որն ամբողջովին ցնցվում է ծիծաղից, շրմփացնում է մարդկանց ծնկներին, բռնում է նրանց ուսերից: Այսպիսի մարդը հնարավոր բոլոր ձևերով ձգտում է լինել ուշադրության կենտրոնում և շատ է բարկանում, երբ  դա նրան չի հաջողվում: Այսպիսի մարդիկ շատ եսասեր են, չնայած ամեն կերպ ձգտում են ապացուցել հակառակը: Նրանց դուր է գալիս լինել բոլորի քննարկման առարկան, նույնիսկ եթե նրա մասին արտահայտվում են ոչ այնքան դրական: Գլխավորն ուշադրությունն է, անտարբերությունը նրանց չափազանց ընկճում է: Հասարակության մեջ միշտ չէ, որ կարողանում են լինել հաճելի, իսկ այդպիսի դեպքերում նրանք աննկատ հեռանում են: Սիրում են հաճախել տարբեր զվարճալի միջոցառումների, ձգտում են լինել նրանց կազմակերպիչը: Ժլատ են, փակ, բայց կարողանում են ուրիշներից դուրս քաշել իրենց անհրաժեշտ տեղեկությունները: Եթե այսպիսի մարդկանց նկատմամբ չլինեք շատ կողմնակալ, ապա կարելի է հետաքրքիր ժամանակ անցկացնել նրանց շրջապատում:

Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանԹուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է ՍտամբուլումԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովՈւկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 69-ամյա կնոջ վիրահատության ժամանակ պատահմամբ սխալ օրգան են հեռացրելՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ին 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն