Աբովյանում վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Հատիսի փողոցի վերջնամասում՝ ծննդատան դիմաց, օգոստոսի 22-ին, ժամը 8-ի սահմաններում վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթի ենթարկված կինը 1941 թ. ծնված Կալիպսե Սահակյանն է, ով, հիվանդանոցում գիտակցության չգալով, նույն օրը մահացել է:
Կատարվում է քննություն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



