Իրաքցի զինվորականներ. ԻՊ գրոհայինները քիմիական զենք են կիրառել Մոսուլի շրջանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Մոսուլից հարավ գտնվող Էլ Կիյար քաղաքի շրջակայքում գազանման քլոր են կիրառել իրաքյան բանակի հարձակվող մասերի դեմ: Այս մասին հայտնել է զորքերի հրամանատար Ամինն Շեխանին:
Քուրդիստանի Հայրենասիրական միության մեդիա կենտրոնի հաղորդագրության համաձայն, ահաբեկչական կազմակերպության գրոհայինները գազանման քլորով գնդակոծել են Մոսուլից հարավ գտնվող Էլ Կիյար քաղաքում իրաքյան ուժերի շտաբը»: Իրաքցի զինվորականների կորուստները ճշգրտվում են, հայտնում է «ՌԻԱ նովոստին»
ԻՊ գրոհայինները հաճախ են քլորի հիմքով քիմիական զենք կիրառում, որը համարվում է, որ նրանք արտադրում են իրենց գրաված՝ Մոսուլի համալսարանի քիմիական լաբորատորիաներում:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



