Հայտնի է այս տարվա աշխարհի ամենաշատ վարձատրվող դերասանուհու անունը
ՖՈՏՈԴերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն արդեն երկրորդ տարին է, ինչ «Forbes» ամսագրի հաղորդմամբ, ճանաչվում է աշխարհի ամենաշատ վարձատրվող դերասանուհին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: 12 ամսվա ընթացքում օսկարակիր դերասանուհին 46 միլիոն դոլար է վաստակել:
![]()
Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Մելիսսա Մաքքարթին և Սքարլետ Յոհանսոնը՝ համապատասխանաբար 33 և 25 միլիոն ԱՄՆ դոլար եկամուտով:
Նրանց հաջորդում են Ջենիֆեր Էնիսթոնը՝ 21 միլիոնով, Ֆան Բինբինը՝ 17 միլիոն, Շարլիզ Թերոնը՝ 16.5 միլիոն, և Էմի Ադամսը՝ 13.5 միլիոն:
Ութերորդ հորիզոնականում Ջուլիա Ռոբերտսն է՝ 12 միլիոնով, 9-րդում՝ Միլա Կունիսը՝ 11 միլիոնով: Տասնյակը եզրափակում է հնդկական կինոյի աստղ Դիպիկա Պադուկոնեն՝ 10 միլիոն վարձատրությամբ:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



