Շոգի պատճառով Մոսկվայում վտանգի նարնջագույն մակարդակ Է հայտարարվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇոգի եւ հրդեհների ծագման սպառնալիքի կապակցությամբ օգոստոսի 23-ին Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում վտանգի նարնջագույն մակարդակ Է հայտարարված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ-ի Հիդրոմետ կենտրոնը:
«Նարնջագույն մակարդակը նշանակում Է, որ եղանակը վտանգավոր Է: Առկա Է տարերային աղետների, վնասների պատճառման հավանականություն»,-ճշտել են օդերեւութաբանական ծառայությունում: Նման նախազգուշացում Է գործում նաեւ Օրյոլի, Տուլայի, Վլադիմիրի, Ռյազանի, Լիպեցկի, Տամբովի եւ Ռուսաստանի կենտրոնական մասի այլ մարզերում:
Օդերեւութաբանների տվյալներով՝ այսօր, ինչպես սպասվում Է, Մոսկվայում օդի ջերմաստիճանը կհասնի 31 աստիճանի, իսկ մարզում՝ 32 աստիճանի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



