Ադրբեջանում 17-ամյա որդին գնդակահարել է հորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի Յարդըմլըի շրջանի Ալար գյուղում 17-ամյա Գաչայ Շահվերենովը որսորդական հրացանով գնդակահարել է իր հարազատ հորը` 44-ամյա Նադիր Շահվերենովին:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը` նշելով, որ տղամարդը ստացած վերքերից տեղում մահացել է:
Նախնական տեղեկություններով` սպանությունը կատարվել է ընտանեկան վիճաբանության հողի վրա:
Փաստի առնչությամբ Յարդըմլըի դատախազությունը քրեական գործ է հարուցել, կատարվում է հետաքննություն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 2, հայրասպանության 2, հարազատների միմյանց սպանության 36, ամուսինների միմյանց սպանության 30, զավակի սպանության 11 դեպք է տեղի ունեցել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



