Ցեղասպանությունը պատմական իրողություն է. Արամ Ա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Կանադայում հանդիպել է Սենատի նախագահ Լեո Հուսագոսի հետ` շնորհավորելով նրա նոր պաշտոնը:
Նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին և խոսել է Կանադայի ծաղկման մեջ հայ ժողովրդի ներդրումների և որպես կազմակերպված համայնք ունեցած կարևոր դերակատարության մասին:
Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Միջին Արևելքի ներկա իրավիճակին' այն որակելով համաշխարհային վտանգ և առաջարկել է հատուկ ծրագիր մշակել' դիմագրավելու ծայրահեղականությունը: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին' նա նշել է. «Ցեղասպանությունը պատմական իրողություն է, ինչպիսին էլ լինի քաղաքագետների կեցվածքը, այն չի դադարի ցեղասպանություն լինելուց»:
Եկեցեցու վերաբերյալ Վեհափառը նշել է. «Եկեղեցին պետք է հաղորդակից լինի իր ժողովրդի հետ: Այսօր զանազան հանրային և բարոյական հարցեր կան, որոնց մասին եկեղեցին պետք է խոսի հովվական մոտեցումով' միշտ կառչած մնալով իր ավանդույթներին ու արժեքներին: Մենք նաև երկխոության մեջ պետք է մտնենք երիտասարդության հետ և փորձենք հասկանալ նրանց մտահոգությունները, միշտ հատուկ ջանքեր գործադրենք՝ երիտասարդությանը մոտեցնելով եկեղեցուն»:



