Գերմանիայի կառավարությունը հորդորում Է բնակիչներին ջրի եւ ուտելիքի պաշար տեսնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍառը պատերազմի ժամանակներից ի վեր առաջին անգամ Գերմանիայի կառավարությունն իր քաղաքացիներին խորհուրդ Է տալիս ջրի եւ պարենի պաշար տեսնել երկրում արտակարգ դրության ստեղծվելու դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ընդդիմադիր կուսակցություններից Բունդեսթագի մի քանի պատգամավորներ հայտարարում են, որ քաղաքացիական պաշտպանության նոր հայեցակարգը, որն օգոստոսի 24-ին կքննարկի նախարարների կաբինետը, ոչ այլ ինչ Է, քան բնակչության ահաբեկում:
Գերմանիայի բնակիչներին խորհուրդ Է տրվում պարենի պաշար տեսնել, որը բավականացնի 10 օր: Իշխանությունները դա բացատրում են նրանով, որ աղետի դեպքում մարդիկ կարող են կտրված լինել փրկության ծառայություններից: Ջրի պաշարները պետք Է բավականացնեն առնվազն հինգ օր՝ օրական երկուական լիտր մեկ մարդու հաշվով:
Frankfurter Allgemeine (FAZ) նորությունների ինտենետ-պորտալի համաձայն՝ քաղաքացիական պաշտպանության նոր հայեցակարգը շարադրված Է 69-Էջանոց փաստաթղթում, որը մշակել Է Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը:



