Շվեյցարիայում հարձակվել են ներգաղթյալների վրա, կա զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեյցարիայի Աարգաու շրջանի փախստականների կենտրոնում դանակով հարձակվել են 2 ներգաղթյալների վրա: Հարձակման հետևանքով 1 մարդ մահացել է, մյուսը լուրջ վնասվածքներ է ստացել, հայտնում է The Local-ը:
Նշվում է, որ ոստիկանները ձերբակալել են հանցագործին, որը 27-ամյա իրանցի փախստական է:
Երկու տուժածներին, որոնք նույնպես իրանցիներ են, հոսպիտալացրել են: Հիվանդանոցում վիրավորներից մեկը` 43-ամյա տղամարդը, մահացել է, 25-ամյա տղային վիրահատել են, նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
Հարձակվողի հանդեպ հարուցվել է քրեական գործ, հանցագործության դրդապատճառները պարզվում են:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



