Կիրկորովի համերգային շոուի բեռնատարը վթարվել է` պատճառելով 2 միլիոնի վնաս (լուսանկար)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆOperativ.am-ը գրում է.
Գելենջիկի քաղաքացիական լրագրողը հրապարակել է գիշերային ավտովթարից կադրեր: Ֆիլիպ Կիրկորովի 3 մեծ բեռանատար ավտոմեքենաներից մեկը վթարի է ենթարկվել քաղաքի համերգային դահլիճ գնալու ճանապարհին: Այս մասին գրում է Life.ru-ն:

Ականատեսների խոսքով՝ բեռնատարը հրաշքով չի հայտնվել փողոցի այն հատվածում, որտեղ մարդիկ զբոսնում էին: Բարեբախտաբար, բեռնատարի դիմաց ծառեր են հայտնվել:
Բեռնատարում Կիրկորովի համերգային ծրագրի ամենատպավորիչ էֆֆեկտներն են եղել, այդ թվում` շարժվող լողավազան, որից շոուի ավարտից հետո շատրվան պետք է դուրս գար:
Լողավազանը և սարքավորումները երկու տոննա են կշռում: Վթարի պատճառով Կիրկորովը երկուսուկես միլիոն ռուբլու վնաս է կրել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



