Իրանը պետք է ընդգրկված լինի ԼՂ հիմնահարցի բանակցություններում. Լարիսա Ալավերդյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԻրանը պետք է ընդգրկված լինի ԼՂ հիմնահարցի բանակցություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 22-ին լրագրողների հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Իրանը պետք է ընդգրկվի բանակցային գործընթացում, որովհետև սահմանակից երկիր է և ակտիվ գործոն է տարածաշրջանում»,- նշեց Ալավերդյանը:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանի Թուրքիան սահմանակից երկիր է, որը իսկզբանե եղել է Մինսկի խմբի անդամ, սակայն բացեիբաց ներկայացրել է Ադրբեջանի շահերը:
«Արդյոք չպետք է հիմա հարց բարձրացնել Թուրքիային Մինսկի խմբից հանելու վերաբերյալ: Չի կարելի ընդգրկել մի պետություն, որն ասում է, որ Ադրբեջանին պետք է հանձնել տարածքները»,-ընդգծեց Ալավերդյանը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



