Վախճանվել է ծաղկախտի դեմ հաղթանակ տարած ամերիկացի բժիշկ Դոնալդ Հենդերսոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ87 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի համաճարակաբան Դոնալդ Հենդերսոնը, որը 1960-ական թվականների վերջին գլխավորել Է աշխարհում ծաղիկ հիվանդությունն արմատախիլ անելու հաջող արշավը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հենդերսոնին համարում Էին առողջապահության «հսկա» 1960-ական եւ 70-ական թականներին կատարած նրա աշխատանքի համար:
Նրա մահվան պատճառը եղել են բարդացումներն ազդրի կոտրվածքից հետո:
Բնական ծաղիկն առավել մահաբեր վարակներից մեկն Է, որից միայն XX դարում զոհվել են հարյուր միլիոնավոր մարդիկ: Այն հաղթահարված են հայտարարել 1980 թվականին. դա առաջին վարակն Էր, որը հաջողվեց արմատախիլ անել ամբողջ աշխարհի մասշտաբներով:
Հիվանդությունն ընթանում Է սուր ցավերով, դեմքին եւ մարմնին հայտնվում Է ցան, որն այնուհետեւ վերածվում Է սպիների: Որպես կանոն, ծաղկից մեռնում Էր երեք հիվանդացածներից մեկը:



