Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ երեք նախագահների ծառայողական եվ ուղեկցող մեքենաները (լուսանկարներ)

ԼԱՅՖ

Թերեւս շատերին է հետաքրքիր, թե ինչ մեքենաներով են երթեւեկում Հայաստանի Հանրապետության երեք նախագահները։ Ինչո՞ւ երթեւեկում, այլ ոչ վարում, քանզի նրանք ի պաշտոնե չեն կարող նստել իրենց տրամադրված ծառայողական մեքենաների ղեկին` դրա համար կա հատուկ վարորդ, բացի այդ, մեր օրերում եւ մեր հասարակությունում մի փոքր դժվար է պատկերացնել երկրի առաջին դեմքին ծառայողական մեքենայի ղեկին նստած, որքան էլ նրանք ուզենան անձամբ մեքենա վարել։ Անձնական ավտոմեքենաներ, ինչ խոսք, նրանք կարող են ունենալ եւ ունեն։ Որոշ նախագահներ, ինչպես, օրինակ, Քադաֆին, Ռամզան Կադիրովը, Սադամ Հուսեյնն ու իր որդին, սովետական ղեկավարներից Բրեժնեւն անգամ, մոլի ավտոսիրողներ էին եւ շքեղ, սպորտային կամ այլ տեսակի մեքենաների հսկա ավտոպարկ ունեին, հանգստյան օրերին էլ նրանցից ոմանք անձամբ նստում էին ղեկին եւ զբոսնում։ Մեր նախագահներից որեւէ մեկի մոտ նման դրսեւորում չենք նկատել։ Բացի այդ, մերոնք շատ ամբիցիոզ են ու կարգավիճակից բխող էթիկետի գերի՝ նման բան անելու համար։ Բուրան վարելն ուրիշ է՝ դա էկզոտիկ հաճույքների շարքին է պատկանում։ Մեքենա վարելն ամեն մահկանացուի հասու է, ուստի նախագահներին՝ ոչ վայել։ Գուցե արտերկրում վարում են, բայց ոչ ոք դա չի տեսել։ Նշենք, որ նրանց երեքին այս պահին ծառայում են երեք տարբեր աշխարհամասերի արտադրության ավտոմեքենաներ՝ ԱՄՆ, Եվրոպա, Արեւելյան Ասիա (Ճապոնիա), եւ երեքն էլ զրահապատ են։

ՀՀ առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյան

cccb8b6953c0eaec1c48d972d53a0525

Տեր-Պետրոսյանը երթեւեկում է ամերիկյան արտադրության Lincoln Town Car լիմուզինով, որն արտադրվել է 90-ականներին՝ 1995-97թթ.։ Այս մեքենան թեպետ լիմուզին թափքով է, սակայն մեր պատկերացրած երկար լիմուզիններից չէ, որ տրամադրվում են վարձույթով՝ որպես հարսանեկան մեքենաներ։ Թեպետ Հայաստանում եւ աշխարհում, առհասարակ, նմանատիպ երկար լիմուզին թափքով մեքենաների ամենատարածված մոդելները հենց այս Lincoln-ներն են եղել՝ երկարացված բազաներով։ Սրա հետ մեկտեղ, նույն բազայի վրա են կառուցվել եւ նույն դասի մեքենա են նաեւ Mercury Grand Marquis եւ Ford Crown Victoria մոդելները, սակայն աշխարհում եւ մեր երկրում առավել տարածված է հենց Lincoln Town Car-ը։ Այն լյուքս դասի, հզոր V8 շարժիչով ներկայացուցչական սեդան է՝ նախատեսված հենց բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկելու համար։ ՀՀ առաջին նախագահն այս ավտոմեքենայով երթեւեկել է իր պաշտոնավարման վերջին տարիներին, իսկ պաշտոնանկությունից հետո այն փոխանցվել է իրեն՝ որպես պաշտոնաթող նախագահին սպասարկող մեքենա։ Մինչ այդ՝ պաշտոնավարման սկզբնական շրջանում, Տեր-Պետրոսյանին սպասարկել են, մեր տեղեկություններով, ռուսական արտադրության «Վոլգա»-ներ։ Ինչպես գործող նախագահի դեպքում, առաջին նախագահի այս մեքենան նույնպես զրահապատ է, ինչն ավելացնում է ավտոմեքենայի ոչ միայն քաշը, այլեւ արժեքն ու նաեւ վառելիքի ծախսը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի ավտոմեքենան հասարակ «քաղաքացիական» պետհամարանիշներով է՝ 61 LU 544, որոնցում «նախագահական» ոչինչ չկա. ըստ հերթականության տրամադրված հասարակ համարներ են, որոնք փակցված են միայն մի կողմում՝ հետեւի մասում, ինչպես ընդունված է նախագահական մեքենաների դեպքում։ Այս մեքենայի ոչ հասարակ լինելու մասին կարող է հուշել միայն հենց այդ՝ միակողմանի պետահամարանիշ ունենալու փաստն ու նրան մշտապես ուղեկցող Պետական պահպանության ծառայության տրամադրած, այդ կառույցի պետհամարանիշով, առկայծող փարոսիկներով ու հատուկ գծանշումներով ռուսական արտադրության «Վազ 21-06»-ը։ Սրանով երթեւեկում են առաջին նախագահի անվտանգությունն ապահովողները։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

e9b0d7dcc92d34022a4c7297f83c2aa4

Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության ժամանակ կարծես թե երթեւեկում էր գերմանական արտադրության զրահապատ Mercedes S-Class-ով (W140 թափք)։ Սա 90-ականների արտադրության Mercedes-ի ամենահայտնի ու ամենահարգի մոդելներից է, որոնց գինը, պահանջարկն ու հարգիությունը հատկապես կովկասյան երկրներում մինչեւ հիմա բարձր մակարդակի վրա է։ Նախագահի աթոռը Սերժ Սարգսյանին փոխանցելուց հետո Քոչարյանը, թեպետ ասում են՝ տարատեսակ անձնական մեքենաներ ունի, սակայն այժմ երթեւեկում է ճապոնական արտադրության Lexus LS 460 ներկայացուցչական դասի շքեղ սեդանով՝ 777 UU 77 ոչ պակաս շքեղ պետհամարանիշով։ Այս դեպքում եւս պետհամարանիշը փակցված է միայն հետեւի կողմից, առջեւում համարի փոխարեն դատարկ, փայլուն թիթեղ է փակցված։ Այս մեքենաներն սկսել են արտադրվել 2007 թվականից, տարիներ անց ենթարկվել են վերաոճավորման։ Քոչարյանի մեքենան սկզբնական շրջանի արտադրության է։ Lexus-ը ճապոնական Toyota-ի լյուքսային բրենդն է՝ նախատեսված հյուսիսամերիկյան շուկայի համար, որտեղ շատ են տեղ տալիս ավտոմեքենաների շքեղությանն ու թանկարժեք համալրումներին։ Այս հարցում ԱՄՆ-ից հետ չեն մնում նաեւ Հայաստանում, հետեւաբար, այսօրինակ մեքենաները Հայաստանում բավականին տարածված են ու հարգի։ ՀՀ երկրորդ նախագահին ուղեկցում է ՊՊԾ-ի տրամադրած Nissan X-Terra արտաճանապարհայինը։ Որքանով տեղյակ ենք՝ Քոչարյանին սպասարկող այս մեքենան եւս զրահապատ է։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան

671cca371e53f38121f9177235ae5fffԳործող նախագահն իր պաշտոնավարման ընթացքում կրկին վերադարձել է ավանդական Mercedes-ին։ Նա այժմ երթեւեկում է նախորդ սերնդի՝ 2006-ից հետո արտադրված W221 թափքով զրահապատ Mercedes S-Class-ով։ Հետեւելով նախագահի մեքենայի արտաքուստ նկատվող փոփոխություններին, նկատել ենք, որ այն կարծես թե վերջերս վերաոճավորման՝ թյունինգի է ենթարկվել, ինչպես անում են այսօր շատերը, քանզի մինչ այդ լուսարձակները, օրինակ, այլ էին։ Սերժ Սարգսյանին ծառայող այս ավտոմեքենայի վրա փակցված է երկրի «թիվ մեկ» պետհամարանիշը՝ հատուկ տարբերանշանով. 001 UU, եւ Հայաստանի դրոշն է պատկերված նախագահի մեքենայի հետնամասում՝ համարանիշի համար հատկացված հատվածում, իսկ առջեւում կրկին փայլուն թիթեղ է։ Ուղեկցող մեքենաներից ամենաշատը գործող նախագահի դեպքում է։ Սերժ Սարգսյանին ուղեկցում են մի քանի Toyota Land Cruiser 200 տեսակի ամենագնացներ, ինչպես նաեւ Volkswagen Multivan տեսակի մինիվեն, որոնցով եւս, ինչպես Toyota-ներով, երթեւեկում են նախագահի անվտանգության աշխատակիցները։

c14ebd256c8dc8a81f9fb673a6048d36 9aa6a85aa905d70e1228d1c8c12efd63

 

Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ Հայաստան