Շենքի 9-րդ հարկից ընկած Կարենին հարազատներն 8 օր անց դեռ չեն այցելել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում օգոստոսի 12-ին երեկոյան 9-րդ հարկից ընկած ու ողջ մնացած 36-ամյա Կարեն Միքայելյանին հարազատները դեռ չեն այցելել։
NEWS.am-ին «Աստղիկ» ԲԿ-ից տեղեկացրին, որ Կարեն Միքայելյանը դեռ մի քանի լուրջ վիրահատության պետք է ենթարկվի, սակայն, քանի որ հարազատները դեռ հիվանդանոց չեն այցելել, նրան դեռ չեն վիրահատի։
Կարեն Միքայելյանը շարունակում է մնալ հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում:
Կարեն Միքայելյանը երկրորդ ողի, պարանոցային հատվածի, ազդրի, սրունքի կոտրվածքներ ունի, վնասվածքները կյանքին վտանգ սպառնացող չեն:
Կարեն Միքայելյանը մենակ էր ապրում, ծնողները մի քանի տարի առաջ են մահացել: Հարեւանների խոսքով՝ նա հոգեկան խնդիրներ ունի, որոնք ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



