Գիտնականները պարզել են, թե որ ամիսներին են զույգերն առավել հակված ամուսնալուծության
ԼԱՅՖTert.am-ը գրում է.
Վաշինգտոնյան համալսարանի հետազոտողները պարզել են ամերիկյան ընտանիքների ամուսնալուծությունների համար ամենատարածված ամիսները: Այս մասին գրում է РИА Новости-ն` մեջբերելով ամերիկյան ուսումնասիրության տվյալները:
Ուսումնասիրելով Վաշինգտոն նահանգում 2001-2015 թվականներին ձևակերպված ամուսնալուծությունների փաստաթղթերը` սոցիոլոգները բացահայտել են, որ ամերիկացիներն առավել հաճախ ամուսնալուծության հայտ ներկայացնում են մարտ և օգոստոս ամիսներին:
Գիտնականներն այս վիճակագրությունը կապում են ձմեռային և ամառային արձակուրդների հետ, որոնց ընթացքում ամուսինները մտերմանալու ևս մեկ հնարավորություն են ունենում:
Գիտնականների կարծիքով` բացահայտված օրինաչափությունը արտացոլում է հիասթափությունը, որն ամուսիններն զգում են, երբ արձակուրդը չի արդարացնում սպասելիքները:



