Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


The Washington post. Պուտինի ինչին է պետք Թրամփի հաղթանակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ Դոնալդ Թրամփը դառնա ԱՄՆ-ի նոր նախագահը: Հանուն դրա, Պուտինը եւ նրա կառավարությունը աննախադեպ քայլեր են ձեռնարկել, որպեսզի ազդեն մեր ընտրությունների վրա եւ օգնեն հանրապետականների թեկնածուին: Ռուսաստանը հաջողության կհասնի արդյոք իր միջամտության մեջ, հայտնի չէ:  Սակայն պարզ է, որ Պուտինի կառավարությունը դրդապատճառներ եւ միջոցներ ունի, որպեսզի փորձի անել դա, գրում է   The Washington post-ը:

Պուտինը Թրամփի հաղթանակը ցանկանալու ռացիոնալ պատճառներ ունի. Թրամփն այնպիսի արտաքին քաղաքականության է ձգտում, որը ձեռնտու է Ռուսաստանի նախագահին:  Թրամփի ամենացնցող առաջարկներից մեկը Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու հարցի քննարկումն է: Նախագահ Օբաման եւ կոնգրեսի գրեթե բոլոր անդամները  (ինչպես հանրապետականներ, այնպես էլ` դեմոկրատներ) կտրականապես հերքել են այդ միտքը: Ղրիմի բռնակցումը ճանաչել են միայն Աֆրիկան, Կուբան, Նիկարագուան, Հյուսիսային Կորեան, Սիրիան եւ Վենեսուելան: Բնականաբար, Պուտինը երջանիկ կլիներ ԱՄՆ-ին տեսնել այդ ցուցակում: 

Թրամփն արդեն հստակորեն արհամարհանք է հայտնել ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի դաշնակիցների հանդեպ: Անհասկացողություն դրսեւորելով ՆԱՏՕ-ի գործունեության վերաբերյալ` Թրամփը պահանջել է, որ դաշինքի այլ անդամներ մեզ վճարեն պաշտպանության համար` մեր դաշնակիցներից շատերին, հատկապես` Եվրոպայի արեւելյան մասում ստիպելով մտահոգվել, թե արդյոք ինքը կկատարի նրանց պաշտպանության իր պարտավորությունները: Թրամփը նաեւ արհամարհանք է հայտնել մեր ասիացի գործընկերների հանդեպ` նոր հնարավորություններ ստեղծելով ռուսական փառքի տարածման համար:  Թրամփի` առեւտրի մեջ մեր համաձայնագրերը լուծարելու  խոստումները եւս ձեռնտու են Պուտինին: Ինչը կարող է ավելի լավ լինել Ռուսաստանի նախագահի տեսանկյունից, քան ԱՄՆ-ի եւ Չինաստանի կամ Մեքսիկայի միջեւ առեւտրական պատերազմները: Թրամփի` պարտքի վճարումները դադարեցնելու սպառնալիքները կխարխլեն մեր հեղինակությունը վարկատուի մոտ, ինչը եւս լիովին բարենպաստ է Պուտինի համար: 

Ընդհանուր առմամբ Թրամփը մեկուսացման քաղաքականություն   եւ աշխարհում ԱՄՆ-ի առաջատարությունից հրաժարում է քարոզում: Նրան այնքան էլ չի անհանգստացնում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների առաջ մղումը: ԱՄՆ-ի` միջազգային գործերին մասնակցությունից հրաժարումը լիովին տեղավորվում է Պուտինի միջազգային հետաքրքրությունների մեջ: Եթե պարոն Թրամփը նախագահ դառնա, ամերիկյան քաղաքականության փորձագետները   ԱՄՆ-ի համար անհանգիստ ժամանակաշրջան են կանխատեսում:  Եթե նախագահ Թրամփը փորձի իրականացնել իր արմատական գաղափարներն իմիգրացիայի կամ մեր հարավային սահմանին պատ կառուցելու առումով, դա լուրջ վրդովմունք կառաջացնի ինչպես Կոնգրեսում, այնպես էլ երկրում: Թրամփի առաջարկների հետեւանքով ներքին հակամարտություններից պատառ-պատառ լինող Ամերիկան Պուտինին ամբողջ աշխարհում գործողությունների ավելի մեծ ազատություն է տալիս:    

Եթե Թրամփի հաղթանակը ձեռնտու կլինի Պուտինին, ապա նախագահ Քլինթոնը ոչ մի կերպ չի համապատասխանում ռուսաստանյան առաջնորդի շահերին: Քլինթոնը երբեք Ղրիմը Ռուսաստանի մաս չի ճանաչի, նա ձգտում է ամրապնդել հարաբերությունները մեր գործընկերների հետ եւ ակտիվորեն հանդես է գալիս մարդու իրավունքները հարգելու օգտին: 

Պուտինը եւ իր կառավարությունը ծանոթ են Քլինթոնին այն ժամանակվանից, երբ նա զբաղեցնում էր ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը: Նրանք հիշում են նրա կարծր գիծը Սիրիայում քաղաքական փոխակերպումների վերաբերյալ բանակցություններին, նրա   (թեկուզ եւ անհաջող) փորձերը` հասնելու նրան, որ Ռուսաստանն աջակցի այդ հումանիտար ողբերգության մեջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամենահամեստ բանաձեւերին, նրա աջակցությունը սիրիական ընդդիմության անդամների` Մոսկվայի դաշնակից Բաշար Ասադի հակառակորդների զինմանը: Նրանք հիշում են, թե նա ինչպես էր բացահայտորեն քննադատում խախտումները 2011-ին Ռուսաստանում ընտրություններին, ինչը Պուտինն ընկալեց որպես ռուսաստանցի ցուցարարներին ուղղված   «կոչ»` դուրս գալ փողոցներ եւ հանդես գալ իր դեմ:

Նրանք հիշում են Քլինթոնի վերաբերմունքը պուտինյան առաջնահերթ արտաքին քաղաքական նախագծին` Եվրասիական տնտեսական խորհրդի ստեղծմանը, որը ձեւակերպվել է որպես  «տարածաշրջանը նորից խորհրդայնացնելու ձգտում»: Զարմանալի չէ, որ Պուտինը եւ իր կառավարությունը կնախընտրեն Սպիտակ տանը տեսնել Թրամփին: 

Պուտինը ոչ միայն Թրամփի հաղթանակը ցանկանալու լուրջ պատճառներ ունի, նա նաեւ միջոցներ ունի մեր ընտրությունների վրա ազդեցություն գործելու:    

Կրեմլի կողմից վերահսկվող ԶԼՄ-ները բացահայտորեն ցուցադրում են իրենց դրական վերաբերմունքը Թրամփին: Պետական  Russia Today ալիքը, որը հեռարձակվում է Միացյալ Նահանգներում, բացահայտորեն նրան է տալիս առավելությունը: Թրամփի օգտին բազմաթիվ ռեպորտաժներից մեկում պետական լրատվական «Սպուտնիկ» գործակալությունը հայտնել է, որ հաստատում է Թրամփի այն հայտարարությունը, թե Օբաման է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության  «հիմնադիրը» եւ Թվիթերում տարածել է  #CrookedHillary (Ծուռ Հիլարի) հեշթեգը: Կրեմլամետ բլոգերները եռանդուն արտահայտվում էին Twitter-ում եւ Facebook-ում: Պուտինը եւս իր ներդրումն ունեցավ` Թրամփին գովելով որպես «վառ» եւ տաղանդավոր քաղաքական գործչի    (չնայած` ոչ հանճարեղ, ինչպես ինքը` Թրամփը եւս հայտարարել է), որն ավելի է հակված Ռուսաստանի հետ համագործակցության, քան մյուս թեկնածուները: 

Էլ ավելի հանդգնորեն Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ջարդել է Ազգային դեմոկրատական կոմիտեի փոստը, ինչից հետո Թրամփը ռուսաստանցի լրտեսներին կոչ է արել նոր ջարդում իրականացնել եւ հրապարակել Քլինթոնի նամակագրությունը: Ոչ ոք չի զարմանա, եթե ռուսաստանյան կառավարությունն իր աներեւակայելի կիբերհնարավորություններն օգտագործի ամերիկյան առանցքային քաղաքական գործիչների վերաբերյալ հետախուզական տեղեկություններ հավաքելու համար: Դրանում է լրտեսների աշխատանքը: Նախկինում նրանք մի բան չէին անում` չէին հրապարակում գողացված տեղեկությունները նախագահական ընտրությունների ընթացքի վրա ազդելու համար:  

Ավելի ճշգրտորեն ասած` WikiLeaks-ը (բոլորովին էլ ոչ Կրեմլը) այդ տեղեկությունը հանրային տարածքում հրապարակել է Ազգային դեմոկրատական կուսակցության համագումարի նախօրեին` հստակորեն մտադիր լինելով վնաս հասցնել դեմոկրատական կուսակցությանը եւ նրանց նախագահին: Հիշեցնենք, որ   WikiLeaks-ն օտարերկրյա գործակալ է, որն այժմ միջամտում է անմիջականորեն մեր ընտրությունների ընթացքին: Չէ որ մենք հազիվ թե իմանանք, թե արդյոք ռուսաստանցի լրտեսներն են այդ տեղեկությունները տվել WikiLeaks-ին, որովհետեւ WikiLeaks-ը չի խոստովանում եւ ամենայն հավանականությամբ, չգիտի էլ դա: Ռուսները միջնորդների օգտագործելու բավարար փորձ ունեն` ապահովելով շփման բացակայությունը տեղեկություն ստացողի եւ   բնօրինակ աղբյուրի միջեւ: WikiLeaks-ը խոստանում է ավելի շատ էլեկտրոնային նամակներ հրապարակել` սպասումը թեժացնելով «Հոկտեմբերյան անակնկալով»,  հայտնում է Inosmi-ն:

ԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր Կամենդատյան