Ահաբեկչությունը ցնցում է իր դաժանությամբ և ցինիկությամբ. Պուտինը ցավակցել է Էրդողանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Գազիանթեփ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված: Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Հանցագործությունը, որն իրականացվել է հարսանեկան արարողության ժամանակ, ապշեցնում է իր դաժանությամբ և ցինիկությամբ: Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ահաբեկչությունը չի ճանաչում ոչ միայն ցիվիլ հանրության օրենքները, այլև մարդկային հոգեբանության հիմնական նորմերը»,-նշվում է Պուտինի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Պուտինը հաստատել է թուրք գործընկերների հետ հակաահաբեկչական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



