Մեքսիկայում ութ մարդու են առեւանգել ու սպանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայի Վերակրուս նահանգի Ալտո Լուսերո մունիցիպալիտետում անհայտ մարդիկ ութ մարդու են առեւանգել ու սպանել, հայտնել է նահանգի դատախազությունը:
Ըստ դատախազության տվյալների՝ ոստիկանությունը հայտնաբերել է հանցագործների հետքը, սակայն հետո նրանց հաջողվել է թաքնվել: «Կատարվածի վայրում հայտնաբերվել են լքված մեքենաներն ու առեւանգվածների մարմինները»,- ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Չարագործների զոհերից յոթը տղամարդ է, մեկը՝ կին, նրանց ինքնությունը դեռ չի պարզվել:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



