Թուրքիայի հարավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, մոտ 100-ը վիրավոր է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ քաղաքում շաբաթ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ևս 100 մարդ վիրավոր է: Այդ մասին հաղորդել է AFP գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Ի սկզբանե հաղորդվում էր ութ զոհի և 60 վիրավոր մասին, ավելի ուշ կառավարության աղբյուրները մասնրամասնել էին, որ զոհերի թիվը հասել է 22-ի, իսկ վիրավորները 94-ն են:
Տեղի իշխանությունները հարձակումն ահաբեկչություն են անվանում: Միջադեպը տեղի է ունեցել հարսանեկան արարողության ժամանակ: Դեպքի վայրում շտապ օգնության մեքենաներ են ժամանել:
Խորհրդարանում իշխող կուսակցության պատգամավոր Սամիլ Թայարը Twitter-ում գրել է, որ հարձակման ետևում կանգնած է ԻՊ-ը: Թուրքական NTV-ի հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նաև նշել է, որ պայթյունը մահապարտ ահաբեկիչ է իրականացրել:



