Հիմա ես մեծ ցավ եմ ապրում. ինձ փրկում է միայն այն միտքը, որ իմ ժողովուրդն ինձ հետ է. Միհրան Հարությունյան. 1in.am
ՍՊՈՐՏ1in.am-ը գրում է.
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը մեկնաբանել է իրավիճակը: Ինչպես հայտնի է, խայտառակ մրցավարության պայմաններում Միհրանը զրկվեց ոսկե մեդալից:
«Կողոպտեցին իմ երկիրը, իմ ժողովրդին, այն մարդկանց, ովքեր սիրում են սպորտը: Հիմա ես մեծ ցավ եմ ապրում: Ինձ փրկում է միայն այն միտքը, որ իմ ժողովուրդն ինձ հետ է: Ինձ գրում ու քաջալերում են:
Գոտեմարտից հետո չէի ցանկանում որևէ կապ ունենալ սպորտի հետ, քանի որ չեմ ցանկանում այլևս տեսնել 55-ամյա հորս արցունքները, հարազատներիս ապրումները:
Հիմա պետք է հանգստանամ: Որոշ ժամանակ անց վերջնական կհասկանամ, թե ինչ պետք է անեմ»,- ասել է Միհրան Հարությունյանը Հանրային հեռուստատեսության եթերում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



